Խրախուսանք և պատիժ

Երեխան ամենից շատ ձեր սիրո կարիքն ունի այն ժամանակերբ ամենից քիչն է դրան արժանիԷԲոմբեկ

Ծնող լինելը ոչ միայն ուրախություն է, այլև քրտնաջան աշխատանք: Եվ իրականացնելով այդ ծանր աշխատանքը, շատ ծնողներ մեկ անգամ չէ, որ հայտնվում են փակուղու առջև, կասկածներ զգալով, արդյոք ճիշտ են անում թե ոչ, փորձում են գտնել դաստիարակության ամենահամապատասխան  համակարգը իրենց և իրենց երեխաների հարաբերություններում: Խրախուսանքը և պատիժը համարվում են  դաստիարակույան ամենակարևոր մեթոդներից: Ստորև ներկայացնում ենք մի շարք կանոններ դրանք  ճիշտ օգտագործելու և առավելագույն արդյունք ստանալու համար:

Պատժի և խրախուսանքի հիմնարար կանոնները

  • Պատիժը չպետք է վնասի երեխայի հոգեբանական և ֆիզիկական առողջությանը,
  • Եթե կասկածում եք պատժել թե ոչ, միանշանակ ` մի´ պատժեք,
  • Ամեն մի զանցանքի համար ` մեկ պատիժ,
  • Երեխան չպետք է խուճապի ենթարկվի, եթե հասկանում է, որ պատժվելու է, քանի որ դա վկայում է, որ երեխայի հանդեպ հաճախակի դաժան վերաբերմունքն է ցուցաբերվում,
  • Մի´ վիրավորեք և ցածրացրեք երեխային, ձեր կարգավիճակը և ուժը մի օգտագործեք նրան նսեմացնելու համար. եթե երեխան չի ընդունում իր արարքի վատ լինելը, ապա նա պատիժը կհամարի անարդարացի:

Երբեք մի´ պատժեք

  • —  ուտելիքից զրկելով
  • —  խփելով
  • —  անթույլատրելի բառերով վիրավորելով
  • —  անկյուն կանգնեցնելով
  • —   ստորացնելով հասարակական վայրերում
  • —  գոռալով

Շատ հաճախ պատիժը չի ուղղում երեխայի վարքը, այլ միայն արտաքին փոփոխության է բերում. հնարավոր է առաջանա ծնողի հանդեպ թշնամանք, երեխան վախենում է կորցնել նրա սերը և դառնում է կամազուրկ, ցուցադրում իրենից սպասվող վարք:

Պատիժը կարող է փոխարինվել այլ միջոցառումներով`

  • Զինվեք համբերությամբ, սա ամենամեծ օգնականն է ծնողի համար
  • Բացատրություն. պետք է հակիրճ բացատրել թե ինչու է իր արաքը սխալ
  • Սովորեցրեք երեխային գնահատել իր վարքը, սա ինքնավերահսկողության, ինքնորոշման և ինքնաքննադատման հասնելու ճիշտ ճանապարհն է
  • Զրկեք երեխային իր սիրելի խաղալիքից կամ զբաղմունքից
  • Երեկոյան, բայց ոչ քնելուց առաջ զրուցեք, քննարկեք երեխայի այդ օրվա արարքը
  • Տանը ստեղծեք <<չմտածված արարքների անկյուն>>, որտեղ երեխան կնստի/այլ ոչ թե կկանգնի/ և կմտորի իր արաքի մասին:

Այսպիսով ցանկացած  պատժից առաջ բացատրեք երեխային թե ինչու է նա պատժվում,  ապա գրկեք և ցուց տվեք, որ անկախ ամեն ինչից նա սիրված է:

Խրախուսանք

  • —  Գնահատական տվեք երեխայի արարքին, այլ ոչ թե նրա անձին
  • —  Գովեք երեխային չափի մեջ, այլապես այն կկորցնի իր կարևոր նշանակությունը
  • —  Բնականոն վարքի և գործողությունների համար մի գերագնահատեք 
  • —  Մի օգտագործեք գումարային խրախուսանք
  • —  Խրախուսանքը միշտ իրականացրեք այնպես, որ արդարացի համարվի ընտանքի բոլոր երեխաների կողմից
  • —  Խրախուսելի պետք է լինի իրականացված գործողությունը, այլ ոչ թե հրահանգված գործողությունը
  • —  Սովորեցրեք ձեր երեխային շնորհակալ լինել  իր հանդեպ ուշադրության համար

How I spent my autumn holidays

I think autumn holidays are very short but I can say that my holidays were good. I was very tired after hard work at school. This is why I decided to relax. At first some days I did what I want. I read books , watched films, play the piano and  played chess with my brother. Then I attended my TUMO courses and studied programing. During my autumn holidays I met my friends, walked with them, went to the theatre and I had a very good time.

Их дружбу водой не разольешь.

Он сидел на скамейке и ждал у моря погод.

Он взялся за ум и стал вести себе хорошо.

Его отчислили из института, потому что он считал ворон.

Иметь плохого друга, значит остаться с носом.

Հաշվետվություն

Ես արդեն երկու ամիս է սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Այս ընթացքում աշխատել եմ հայոց լեզվից ինձ հանձնարարված  «Ավիացիայի ստեղծումը և զարգացումը» նախագծի վրա:

Մաթեմատիկա առարկայից ձեռք եմ բերել խորացված գիտելիքներ: Հետաքրքիր դասաժամեր եմ ունեցել ֆիզիկա, անգլերեն, հասարակագիտություն առարկաներից: Անգլերեն առակայից կատարած իմ աշխատանքները:

«Ավիացիայի ստեղծումը և զարգացումը»

Ինքնաթիռը օդից ծանր թռչող սարք է շարժիչների և թևերի օգնությամբ մթնոլորտում թռչելու համար։ Մեծ արագության, բեռնունակության, գործողության շառավիղի, մանևրունակության, հուսալիության շնորհիվ ունի ավելի լայն կիրառություն։ Ինքնաթիռը տարբերվում է ուղղաթիռից և օրնիտոպտերից թևերի անշարժությամբ, իսկ շարժիչի առկայությամբ տարբերվում է պլաններից։

Աշխարհում ամենամեծ մարդատար ինքնաթիռը Էյրբաս Ա 380-ն է:

Պատմություն

Թռչող սարքերի առաջին գծագրերը հայտնաբերվել են վերածննդի դարաշրջանի իտալացի մեծ նկարիչ, քանդակագործ ու գիտնական Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերում։

Նրանից հետո շատ ու շատ գյուտարարներ են զբաղվել թռչող ապարատներ ստեղծելով, ոմանք նաև նմանակում էին թռչուններին. մարմնին թևեր հարմարեցնելով՝ ուզում էին օդ բարձրանալ։ Բայց մարդը երկինք ճախրեց ոչ թե մկանների, այլ բանականության ուժով։

19-րդ դարի վերջին կատարելագործված ներքին այրման շարժիչները հնարավորություն տվեցին ստեղծել նաև թեթև և բավականաչափ հզոր ավիացիոն շարժիչ։ 1903 թվականի դեկտեմբերի 17-ին օդ բարձրացավ կերոսինով աշխատող շարժիչով՝ ամերիկացի Օրվիլ և Ուիլբեր Ռայթ եղբայրների կառուցած «Ֆլայեր» («Սավառնակ») ինքնաթիռն ու անցավ 35 մ ճանապարհ։ Թեև մարդու առաջին թռիչքը տևեց ընդամենը 12 վ, սակայն դա արդեն իսկական թռիչք էր՝ վերասլացքով ու վայրէջքով։

1909 թվականին Լուի Բլերիոն կտրեց-անցավ Լա Մանշ նեղուցը, իսկ 10 տարի անց Էլքոկն ու Բրաունը իրականացրին առաջին անվայրէջք թռիչքն Ատլանտյան օվկիանոսի վրայով։ 1927 թվականին Չառլզ Լինդբերգը «Սենտ Լուիսի ոգին» ինքնաթիռով, առաջինն աշխարհում, միայնակ կտրեց-անցավ Ատլանտյան օվկիանոսը։ 1930 թվականին Էմմի Ջոնսոնը դարձավ Անգլիայից Ավստրալիա թռիչք կատարած առաջին կին օդաչուն, իսկ 2 տարի անց ամերիկուհի Էմիլիա Էրհարթը կանանցից առաջինը միայնակ հատեց Ատլանտյան օվկիանոսը. նրա թռիչքը տևեց 15 ժ 18 ր։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին առավել հայտնի դարձան ֆրանսիական «Ֆարման», «Վուազեն» և «Նյուպոր», անգլիական «Սոպվիչ», գերմանական «Ֆոկեր», ռուսական «Իլյա Մուրոմեց» մարտական ինքնաթիռները, որոնք զարգացնում էին ժամում 90–120 կմ արագություն և բավականաչափ ծանր բեռներ փոխադրում։

1930-ական թվականների վերջերին ստեղծվեցին ուղևորատար ինքնաթիռներ։ 1920–30-ական թվականներին Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, ԽՍՀՄ-ում և այլ երկրներում արդեն ստեղծվել էին մի քանի հարյուր տեսակի ռազմական ու քաղաքացիական ինքնաթիռներ։ 1924 թվականին օդ բարձրացավ ծանր, ամբողջովին մետաղից պատրաստված խորհրդային առաջին՝ ԱնՏ-2 ինքնաթիռը։ Արագության ռեկորդ՝ ժամում՝ 656 կմ, սահմանեց անգլիական «Սուպերմարին Մ6Գ» ինքնաթիռը, իսկ ամերիկյան «Դուգլաս» ֆիրմայի ԴՍ-3 ինքնաթիռը երկար տարիներ տարբեր երկրներում քաղաքացիական ավիացիայի հիմնական փոխադրամիջոցն էր։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխարհում լավագույնն էին խորհրդային Իլ-2 հակատանկային օդանավը, անգլիական «Սփիդֆայր», ամերիկյան «էյրքոբրա» և «Մուսթանգ» կործանիչ օդանավերը և այլն։ Պատերազմի վերջին ինքնաթիռների արագությունը հասնում էր արդեն ժամում շուրջ 700 կմ-ի։ Սակայն այդ շրջանի ինքնաթիռները մխոցային շարժիչով էին, և դա խանգարում էր արագության մեծացմանը։ Անհրաժեշտ էր ստեղծել ավելի հզոր շարժիչներ։

1952 թվականին սկսվեց մարդատար ռեակտիվ ավիալայներների («Հեյվիլենդ Քոմեթ») կանոնավոր երթևեկությունը։ Այս ձեռքբերումները թույլ տվեցին ստեղծել քաղաքացիական ավիացիայի գերձայնային ինքնաթիռներ: Առաջին ուղևորատար գերձայնային ինքնաթիռը 1960 թվականին ստեղծված «Կոնկորդն» էր. այն ձայնի արագությունը գերազանցում էր 2 անգամ և Ատլանտյան օվկիանոսը կտրում-անցնում էր ընդամենը 3 ժամում։

1960-ական թվականներին ԽՍՀՄ-ում մշակվեց ՏՈՒ-144 մարդատար գերձայնային ինքնաթիռը, որը 16000մ բարձրության վրա զարգացնում էր 2150կմ/ժ: Սակայն 1978թ. Ֆրանսիական Լա Բուրժե քաղաքում ավիացիոն տեխնիկայի ցուցադրական թռիչքի ժամանակ այն ենթարկվեց վթարի, որից հետո ինքնաթիռը աստիճանաբար սկսվեց հանվել շահագործումից: ՏՈՒ-144-ը շահագործվեց մոտ 12 տարի:

Ռայթ եղբայրների առաջին թռիչքը՝ Դեկտեմբերի 17, 1903 թվական
 


Farman F.60 Goliath (1919) ինքնաթիռը
Գերմանական Ֆոկեր֊4 ինքնաթիռը
Խորհրդային Իլ-2 հակատանկային օդանավը
Ամերիկյան «էյրքոբրա» կործանիչ ինքնաթիռը
Ամերիկյան «Մուսթանգ» կործանիչ  ինքնաթիռը                                                  
1952 թվականի մարդատար ռեակտիվ «Հեյվիլենդ Քոմեթ» ինքնաթիռը  

Նորագույն ինքնաթիռներ

Մեր օրերում նոր ինքնաթիռների կոնստրուկտորներն ավելի շատ ուշադրություն են դարձնում ոչ թե արագությունները մեծացնելու, այլ դրանք խնայողական դարձնելու վրա։ Նորագույն օդանավերի մեծ մասի արագությունը գրեթե 2 անգամ փոքր է 1960-ական թվականներին ստեղծված հայտնի «Կոնկորդի» արագությունից։ Ներկայումս համակարգիչների օգնությամբ ճարտարագետները մշակել են ավելի մեծ շրջահոսելիություն ունեցող թևեր և ստեղծել զգալիորեն ավելի քիչ վառելանյութ օգտագործող ու ավելի քիչ աղմուկ առաջացնող շարժիչներ։ Ժամանակակից աերոբուսը, օրինակ, ծախսելով նույն քանակությամբ վառելանյութ, փոխադրում է 4 անգամ ավելի ուղևոր, քան «Կոնկորդը»: Ժամանակակից ավիալայներում կարևորագույն նշանակություն ունեն համակարգիչները։ Թռիչքի տարբեր ռեժիմներում ինքնաթիռը ղեկավարող ինքնաղեկասարքը համակարգիչն է։ Կան նույնիսկ այնպիսի ինքնաթիռներ, որտեղ օդաչուն անմիջականորեն չի ղեկավարում թռիչքը, այլ միայն հետևում է ղեկավարող սարքերին, որոնք ազդանշաններ են ուղարկում համակարգչին, իսկ վերջինս արդեն ընտրում է թռիչքի տվյալ ռեժիմին համապատասխան լավագույն լուծումը։ Այս համակարգն անվանում են կանոնակարգային ռեժիմ։

Կառուցվածք

Ինքնաթիռի կառուցվածքի հիմնական մասերն են թևը, ֆյուզելաժը, շասսին, ուղղյակները։

Թևը շարժման ժամանակ ստեղծում է վերամբարձ ուժ, ֆլյուզելաժին ամրացվում է անշարժ, բայց երբեմն կարող է պտտվել լայնական առանցքի շուրջը (օրինակ, ուղղաձիգ վերելք-վայրէջքով ինքնաթիռի մոտ), կամ փոփոխել ձևը։ Թևի վրա տեղադրում են կողաթեքման ղեկերը՝ էլերոնները։

Ֆյուզելաժը՝ ինքնաթիռի իրանը, ծառայում է անձնակազմի, ուղևորների, բեռների, սարքավորումների տեղավորման համար։ Իր վրա է կրում թևերը, ուղղյակները, երբեմն՝ շասսին և ուժային տեղակայանքը։

Շասսին թռիչքի վայրէջքի և օդանավակայանում շարժվելու համար է։ Ինքնաթիռի վրա կարող է տեղադրվել անվային, լողանային (հիդրոինքնաթիռների վրա), դահուկային և թրթուրավոր (փափուկ գետնի վրա իջնելու համար) շասսի։

Ուղղյակները ապահովում են ինքնաթիռի կայունությունը, ղեկավարելիությունը, հավասարակշռությունը։

Ղեկավարման համակարգերը բաժանվում են հիմնականի և օժանդակի։ Հիմնական ընդունված է համարել օդային ղեկերի, իսկ օժանդակ՝ շարժիչների, շասսիի, արգելակների և այլնի ղեկավարման համակարգերը։

Ինքնաթիռի աերոդինամիկան

Ինքնաթիռի թևի վրա օդի հոսքի ազդեցությամբ առաջանում է աերոդինամիկ ուժ։ Այդ ուժի՝ հոսքի ուղղությանն ուղղահայաց բաղադրիչը կոչվում է վերամբարձ ուժ, իսկ շարժմանը հակառակ ուղղվածը՝ ճակատային դիմադրություն։ Մերձձայնային արագությամբ շարժվելիս կարող է առաջանալ թափքային դիմադրություն։ Վերամբարձ ուժի և ճակատային դիմադրության հարաբերություկոչվում է աերոդինամիկ հատկություն, ժամանակակից ինքնաթիռների մոտ այն հասնում է 10 – 20։

Ինքնաթիռների դասակարգումը կարելի է կատարել բազմաթիվ հատկանիշներով, ըստ՝ նշանակության, կառուցվածքի, շարժիչների, արագության և այլն։

Ոչ պակաս և կարևոր օդային տրանսպորտային միջոց է նաև ուղղաթիռը: Ուղղաթիռ, ուղղաձիգ վերսլացք–վայրէջքով՝ օդից ծանր թռչող ապարատ, որի վերամբարձ ուժը և հորիզոնական ուղղությամբ քարշուժն ստեղծում են գրեթե հորիզոնական հարթության մեջ պտտվող մեկ կամ մի քանի կրող պտուտակները։ Ուղղաթիռը կատարում է ուղղաձիգ վերսլացք առանց թափառքի և ուղղաձիգ վայրէջք առանց արգելակման ճանապարհ անցնելու, անշարժ «կախվում» է տրված բարձրության վրա և պտտվում ուղղաձիգ առանցքի շուրջը ցանկացած ուղղությամբ։ Թռիչքի ընթացքում շարժիչի հարկադրական անջատման դեպքում ուղղաթիռը կարող է ճախրավայրէջք կատարել՝ օգտագործելով կրող պտուտակների ինքնապտույտ (ավտոռուոացիան)։ Ուղղաթիռը կարող է զարգացնել 350—370 կմ/Ժ արագություն։

Ուղղաթիռ արտադրում են հիմնականում չորս երկիր՝ Ամերիկան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Իտալիան: ՀՀ-ում շահագործվում են խորհրդային արտադրության Ми-8 բազմաֆունկցիոնալ և Ми-24 գրոհող ուղղաթիռները: Աշխարհի ամենամեծ ուղղաթիռը Ми-28 արտադրվել է ԽՍՀՄ-ում (բեռնատարողությունը 20տ)։

Հայաստանում Քաղավիացիայի ստեղծման պատմությունը սկսվում է 1933 թվականի սեպտեմբերի 30-ից, երբ կատարվել է առաջին՝ ԹբիլիսիԵրևան չվերթը։ Առաջին ղեկավարն է եղել Գեղամ Ղարիբջանյանը։ 

Հայ ազգը տվել է բազմաթիվ ավիոկոնստրուկտորներ՝ Ամիկ Ավետի Ենգիբարյան 1901 – 1948, Արտեմ Միկոյան և այլոք:

Միկոյանը Գուրևիչի հետ ստեղծել է ավիակոնստրուկտորական բյուրո, որը անվանվել է МиГ և թողարկել է համանուն ռազմական կործանիչները, որոնք աշխարհում համարվում են լավագույնները:

Հայրենական մեծ պատերազմում ոսկե տառերով գրվեցին հայ օդաչուներ Նելսոն Ստեփանյանի, ում «Բալթիկայի արծիվ» էին անվանում, արժանացավ Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման, Հերոսի Ոսկե Աստղով պարգևատրվեցին օդաչուներ Սերգեյ Բուռնազյանի, Հակոբ Մանուկյանի, Արմենակ Խամփերյանցի, Աշոտ Գասպարյանի և այլոց անունները:

1960-ական թթ. ԽՍՀՄ-ում մեծ թափով սկսեց զարգանալ քաղաքացիական ավիացիան: Խոշոր քաղաքների մոտակայքում սկսվեցին կառուցվել օդանավակայաններ: Կոնստրորտորական ինստիտուտները սկսեցին ուղևորատար ինքնաթիռների նախագծեր գծսգրել: Շուտով սկսեցին արտադրել Ту, АН, Ил Як ինքնաթիռները:  Հայաստանում կառուցվեցին Էրեբունի, Զվարթնոց և Գյումրի օդանավակայանները, ստեղծվեցին ավիաջոկատներ: ԽՍՀՄ տարածքում հայկական ավիաջոկատը համարվում էր լավագույններից մեկը, իսկ հայ օդաչուները միշտ արժանանում էին գովեստի խոսքերի:

 Էրեբունի օդանավակայան, նախկինում քաղաքացիական, այժմ՝ ռազմական օդանավակայան Երևանում։ Տեղակայված է Երևանի կենտրոնից 7,3 կմ հեռավորության վրա։ Ներկա դրությամբ օգտագործվում է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության:

Տեղակայված են ՀՀ ՊՆ Ռազմաօդային ուժերի ուղղաթիռների գունդը Ми-8 և Ми-24 ուղղաթիռներով:

Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերը Հայաստանում բաղկացած են 426-րդ ավիախմբի 18 «ՄիԳ-29» կործանիչներից և 700-րդ օդա-տրանսպորտային հսկիչ կենտրոնից, որը տեղակայված է Էրեբունի օդանավակայանում գտնվող 3624-րդ օդային բազայում։

Զվարթնոց միջազգային օդանավակայան, Հայաստանի ամենամեծ օդանավակայանը։ Գտնվում է Զվարթնոցից ոչ հեռու, Հայաստանի մայրաքաղաք Երևանից 10 կմ դեպի արևմուտք։

Հանդիսանում է խոշոր օդանավակայան, և ազգային ավիափոխադրող չունի։

  Գյումրի օդանավակայան՝ տեղակայված է ՀՀ ՊՆ Ռազմաօդային ուժերի Су-25 բանակային գրոհային ինքնաթիռների գունդը: Շահագործվում է նաև քաղաքացիական չվերթների համար:

1988թ. սկսվել էր արցախյան շարժումը, ավերիչ երկրաշարժ և Հայաստանի շրջափակում: Այս պարագայում ավիացիան Հայաստանի և Արցախի համար դարձել էր արտաքին աշխարհի հետ միակ կապը:

  Այդ տարիներին հերոսական աշխատանք կատարեցին հայ օդաչուները: Նրանք օր ու գիշեր, չնայելով եղանակային պայմաններին Ми-8ուղղաթիռներով և Як-40 ինքնաթիռներով իրականացնում էին չվերթներ դետի Արցախ, տեղափոխելով ամենակարևորը: Ցավոք այդ տարիներին զոհվեցին 15 հայ օդաչուներ:

1993թ. ստեղծվեց ՀՀ ռազմաօդային ուժերը: Հայրենիքի կանչով Հայաստան վերադարձան հայ ավիատորներ, իրականացրեցին բազմաթիվ մարտական թռիչքներ, փառքով կատարեցին իրենց առջև դրված խնդիրները:

1993թ. ապրիլի 1-ին կազմավորվեց Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը, որտեղ կրթվում են հայ ավիատորները:

«Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»,«Երեխանեը մենակ էին» պատմվածքների վերլուծություն

Այս պատմվածքում հեղինակը համեմատության եզրեր է գտնում կրկեսում շղթայված փղի ու մարդու միջև: Ինչպես շղթայված փիղն է համակերպվում իր վիճակին, այնպես էլ մարդը:

Հեղինակը սովորեցնում է մեզ, որ պայքարենք մեր ազատության համար, ոչ թե ապրենք՝ համարելով, որ «չենք կարող»:

Հաջորդ պատմվածքում հեղինակը մեզ հակառակն է ապացուցում, թե ինչպես Պանչիտոն ամբողջ հոգին, ուժը, խելքը ներդրեց ու փրկեց կրակի ճիրաններից ոչ միայն իրեն, այլև ծծկեր եղբորը, որովհետև կողքից նրան խանգարող չկար, որ ասեր թե ինքը չի կարող:

Երբեմն մեր հաջողությունը կախված է կողքիդ կանգնած մարդուց, ով կարող է քեզ թևեր տալ, կամ կտրել թևերդ:

Ազատություն

Իմ  կյանքի ընթացքում արդեն հասցրել եմ շատ անգամներ մտածել ազատության մասին ու պատկերացումներ կազմել : Ներկա օրերում ազատությունը բոլորին մտահոգող հարց է, միևնույն ժամանակ՝ շատերին գործողությունների մեծ ազատություն տվող «պատրվակ» է: Նոր հազարամյակի ու նոր դարի հետ ծնված, շատերը ազատության նոր պատկերացումներ «ստեղծեցին», որոնցով փորձում են արդարացնել ամենաթողություն պահանջող իրենց վարքագիծը: Երբեք էլ հնարավոր չէ հասնել լրիվ ազատության, քանի որ նման ընդհանուր հասկացություն երևի գոյություն չունի էլ։ Բանտարկյալի համար ազատությունը ճաղերի մյուս կողմն անցնելն է, դպրոցականի ու ուսանողի համար՝ դասերից պրծնելը, փոքրիկ երեխայի համար՝ դարակներն անարգել քչփորելը, բակում կապված շան համար՝ շղթան կտրելը, ստրուկի համար՝ մարդկային «չարաշահման» վերացումն ու իր աշխատանքի համար պատշաճ վարձատրվելը, իսկ աշխատողի համար էլ երևի՝ չաշխատելը։ Ամեն ինչ շատ խիստ հարաբերական է։ Եթե նույնիսկ մարդկանց տրվի իրենց ներկա պահին երազած ազատությունը, մի քիչ հետո մարդն էլի իրեն անազատ կզգա, որովհետև մի նոր բան իր ցանկությամբ չւի լինի, ու կուզենա դրանից էլ ազատվել։ Ես ազատ կլինեմ , եթե կարողանամ իրագործել մտքիս դրած ամեն լավ բան, ես դրանք կիրագործեմ, եթե ունենամ բավական շատ ժամանակ, իսկ իմ մտքին դրած շա՜տ բաներ կան, ու դրանք օր-օրի շատանում են, որովհետև ես էլ սովորական մարդ եմ, ու ամեն ձեռքբերում մի քիչ անց արդեն էլ աչքիս չի երևում, արդեն նորի կարիքն եմ զգում։ Այսինքն՝ ի՞նչ ստացվեց։ Ստացվեց, որ ինձ ազատ զգալու համար գործելու անսահմանափակ ժամանակ է պետք։ Այսինքն՝ ես երևի երբեք էլ չեմ հասնի իմ իրական ազատությանը, եթե օրերից մի օր, օրինակ՝ հենց վաղը, ազատության մասին պատկերացումներս չփոխվեն, ու չպարզվի, որ ես ինձ լրիվ ազատ կհամարեմ ու կբավարարվեմ այդքանով, օրինակ, երբ …. Չկարողացա պատկերացնել, թե երբ։Մահարու ասած, հարաբերական երջանկությունն ազատության սահմանման մեջ էլ է գործում, ու հենց ինքն է մեղավոր, որ ազատության սահմանում չի ճարվում։ Հենց նոր հասկացա, որ մարդկանց ազատ լինելու համար պակասում է ոչ թե ազատությունը, այլ՝ չափի զգացումը։ Հենց հիմա հայտնաբերեցի, որ մենք չգիտենք՝ ազատությունն ինչ է, հենց հիմա զգացի, որ ազատությունն ամենաիսկական վերացական գոյականն է… Ես հասկացա. բացարձակ ազատություն չկա, ու դրա պատճառներն ավելի խորն են, քան մենք սովոր ենք ենթադրելու։ Մենք անազատ ենք հենց միայն այնքանով, որ չենք ընտրել, ասենք, մեր ծննդյան օրը, ծննդավայրը, անունը, կյանքի տևողությունը ու շատ այլ բաներ։

Երաժշտություն

Երաժշտություն, արվեստի և մշակութային գործունեության ձև, որի արտահայտչամիջոցը հնչյունն է՝ արտահայտված կոնկրետ ժամանակի մեջ:Երաժշտության ընդհանուր սահմանումները ներառում են ընդհանուր տարրեր,ինչպիսիք են ուժգնությունը (որը ազդում է մեղեդու և հարմոնիայի վրա),ռիթմը(և դրա հետ կապված հասկացությունները՝տեմպ,մետր և արտիկուլյացիա) դինամիկան(հնչեղությունն ու մեղմությունը), և տեմբրի ձայնային որակները և կառուցվածքը(որոնք երբեմն բնորոշվում են որպես երաժշտության «գույներ»): Երաժշտության տարբեր ոճերն ու ձևերը կարող են ընդգծել,անտեսել կամ քողարկել այդ տարրերի մի մասը: Երաժշտությունը կատարվում է մեծ թվով գործիքներով և վոկալ տեխնիկաներով՝ երգեցողությունից մինչև ռեփ: Գոյություն ունեն մենակատար-գործիքային պիեսներ,մենակատար վոկալ գործեր (այդ թվում՝ առանց նվագակցության երգեր)և պիեսներ,որոնք ներառում են երգեցողությունն ու երաժշտական գործիքները:

Ամենաընդհանուր ձևում, երաժշտությունը որպես արվեստի ձև ներկայացնող գործունեություններն ընդգրկում են երաժշտական գործերի ստեղծումը (երգերը,եղանակները,սիմֆոնիաները և այլն), երաժշտության քննադատությունը, Երաժշտության պատմության ուսումնասիրությունը և երաժշտության գեղագիտական քննությունը: Հին Հունաստանի և Հնդկաստանի փիլիսոփաները երաժշտությունը սահմանում էին որպես ձայնաստիճանների հորիզոնական դասավորություններ (սա բնորոշում էին որպես մեղեդի) և ուղղահայաց դասավորություններ (նկատի ունենալով հարմոնիան): Ընդհանուր ասույթները,որոնցից են «Ոլորտների հարմոնիան» և «սա իմ ճաշակով երաժշտություն է» հավաստում են այն մասին, որ տվյալ երաժշտությունը հաճելի է ականջին: Այնուամենայնիվ 20-րդ դարի կոմպոզիտոր Ջոն Քեյջն այն տեսակետն ուներ, որ յուրաքանչյուր հնչյուն կարող է երաժշտություն դառնալ.«Աղմուկ չկա.կա միայն հնչյուն»։

Երաժշտության տեղծումը, կատարումը, արտահայտած միտքը և անգամ սահմանումը տարբերվում են՝ պայմանավորված մշակույթով և սոցիալական համատեքստով: Իսկապես,ողջ պատմության ընթացքում երաժշտության տարբեր ձևեր և ոճեր քննադատվել են որպես «չերաժշտություն», այդ թվում՝ Բեթհովենի «Grosse Fuge» լարային կվարտետը՝ գրված 1825 թվականին, Ջազը ՝ 1900-ականների սկզբներին և հարդքոր փանքը՝ 1980-ականներին: Կան երաժշտության բազում ձևեր, որոնք ընդգրկում են փոփ երաժշտությունը, ավանդական երաժշտությունը, երաժշտությունը՝ գրված կրոնական ծեսերի համար և աշխատանքային երգեր: Երաժշտությունն ընդգրկում է բարդ շարադրված ստեղծագործություններից(օրինակ՝ դասական սիմֆոնիաները ՝գրված 1700-ականներին և 1800-ականներին) մինչև էքսպրոմտային նվագված իմպրովիզային երաժշտություն (ինչպիսին ջազն է),ժամանակակից երաժշտության ավանգարդ ոճերը ՝ ստեղծված 20-րդ և 21-րդ դարերում:

Երաժշտությունը բաժանվում է ժանրերի: ժանրերն,իրենց հերթին ՝ ենթաժանրերի: Թեև ժանրային գծերը և երաժշտական ժանրերի կապերն աննշմարելի են հաճախ,երբեմն անհատական մեկնաբանության ենթակա և երբեմն իրար հակասող: Օրինակ՝ շատ բարդ է սահմանազատել ծանր մետալն ու 1980-ականների ծանր ռոքը: Արվեստների շարքում երաժշտությունը կարող է դասակարգվել որպես կատարողական արվեստ, գեղարվեստ կամ որպես լսարանային արվեստ: Երաժշտությունը կարող է նվագվել, երգվել և լսվել կենդանի կատարմամբ ռոք համերգի կամ նվագախմբային ելույթի ժամանակ,լսվել կենդանի կատարմամբ, որպես դրամատիկ ստեղծագործության մաս (երաժշտական թատրոն կամ օպերային թատրոն),կամ ձայնագրվել և լսվել ռադիոյով,MP3 նվագարկչով,CD նվագարկչով,սմարթֆոնով կամ որպես ֆիլմին կամ հեռուստատեսային շոուին ուղեկցող մաս:

Շատ մշակույթներում երաժշտությունը կարևոր դեր ունի մարդկանց կենցաղում,որովհետև այն առանցքային նշանակություն ունի կրոնական ծեսերում, կյանքի անցումային փուլերի արարողություններում (ուսման ավարտ, ամուսնություն):Երաժշտությունն անհրաժեշտ է նաև պարի և մշակութային այլ գործունեությունների համար,որոնք ընդգրկում են ֆանք խմբերում նվագելը, համայնքային երգչախմբերում երգելը: Շատ մարդկանց համար երաժշտությունը պարզապես հոբբի է: Օրինակ՝ նվագելը երիտասարդական նվագախմբերում,երգեր գրելը, կատարելը և ձայնագրելը:

Կազմեք պատմության աղբյուրների վարկանիշային աղյուսակը, հիմնավորելով աղբյուրների հերթագայությունը;

                           Գրավոր հուշարձանևերը                                                                                   
մատենագրական պաշտոնական
պատմիչների երկեր, տարեգրություններ, ժամանակագրություններ, հիշատակարաններ, օրագրություններ, հուշագրություններ, զանազան իրերի վրա գրված կամ փորագրված արձանագրություններ, նամակներ և այլն հրովարտակներ, պայմանագրեր, կոնդակներ, կանոնական և օրենսդրական ակտեր, հայտարարություններ, զանազան որոշումներ, զեկուցագրեր և այլն

Գրավոր հուշարձանները լինում են՝

բնագրեր

պատճեններ

Սահմանեք «Քաղաքակրթություն» հասկացությունը ու նրանից ածանցյալ և/կամ նրան առնչվող 10 կարևորագույն հասկացություն:

Քաղաքակրթություն, հասարակական զարգացման, նաև նյութական ու հոգևոր մշակույթի մակարդակ, աստիճան։

Կատարել հետազոտական աշխատանք «Ժայռապատկերներ» թեմայով:

 Ժայռապատկերները քարանձավների պատերին, առաստաղներին, ժայռերի և քարերի

մակերեսներին փորագրված կամ  նկարված հնագույն պատկերներ ու տեսարաններ են,

որոնք արվել են հին քարի դարից մինչև միջնադար:

Ժայռապատկերն անվանում են նաև իծագիր կամ պետրոգլիֆ (հունարեն է՝ կազմված «քար» և «փորագրել» կամ «քանդակել» բառերից): Ժայռապատկերներ հայտնաբերվել են բազմաթիվ երկրներում: Դրանց կատարման տեխնիկան բազմազան է՝ հանքային ներկերով արված բազմագույն նկարներից մինչև տարբեր որակի ուրվագծային պատկերներ ու հարթաքանդակներ: Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, Աֆրիկայի, Սկանդինավյան թերակղզու, Ուրալի, Հայաստանի, Վրաստանի, Միջին Ասիայի ժայռապատկերներին բնորոշ են տեղի կենդանիների՝ բիզոն, արջ, մամոնտ, ձի և այլն, երբեմն՝ մարդկանց պատկերներ, որսի, ռազմի, ձկնորսության, ծիսական և այլ  տեսարաններ:

Հայկական լեռնաշխարհում (Արագած, Գեղամա լեռներ, Սյունիքի Ուղտասարի լանջեր) հայտնաբերվել են մ. թ. ա. VII–II հազարամյակների բազմաթիվ ժայռապատկերներ: Քարերին ու ժայռերին բնիկ ցեղերի թողած հարուստ ու բազմազան պատկերներով, զանազան տեսարաններով, երկնային ուժերի  վերաբերյալ պատկերացումների հորինվածքներով առատ ժայռապատկերները հարուստ նյութ են պարունակում տվյալ դարաշրջանի մարդու նյութական ու հոգևոր կյանքի, երկրի հնաբնակների կենցաղի, պաշտամունքի, սովորույթների, արվեստի մասին և ունեն կարևոր նշանակություն` որպես պատմական սկզբնաղբյուրներ: Գիտնականների մեծ մասի կարծիքով՝ ժայռապատկերներն ունեցել են մոգական, հմայական կամ պաշտամունքային նշանակություն: Դրանք հիմք են տալիս ենթադրելու, որ նախամարդը երկնային մարմինների մասին ունեցել է յուրօրինակ պատկերացումներ:

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website at WordPress.com
Get started